Ֆլորես (ծով)
Ֆլորես | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Ինդոնեզիա |
Խորություն | 5140 մետր |
Մակերես | 240 000 կմ² |
Մասն է | Խաղաղ օվկիանոս[1] |
Ավազանի երկիր | Ինդոնեզիա |
Լիճ հոսող գետ | Sumbawa River? |
Ֆլորես (ինդոն.՝ Laut Flores), Խաղաղ օվկիանոսի միջկղզային ծով, Սուլավեսի կղզու հարավային ծայրամասի միջև, հարավում՝ Կաբիա, Սումբավա և Ֆլորես կղզիները[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումով պորտուգալացի նավաստիներն այդպես են անվանել համանուն կղզին բուսականության, այսինքն՝ բուսական աշխարհի հարստության համար։ Արևմուտքում սահմանակից է Ճավայի և Բալի ծովերին, դեպի արևելք՝ Բանդա ծովին։ Ծովը հարուստ է բազմաթիվ հրաբխային կղզիներով, հատկապես հարավային մասում[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորես ծովի տարածքը կազմում է 115 հազար կմ²[2]։ Միջին խորությունը՝ 1522 մ, առավելագույնը՝ 5234 մ[2]։ Մակերևութային ջրերի ջերմաստիճանը 26 °C-ից (օգոստոս, սեպտեմբեր) մինչև 28,8 °C (նոյեմբեր)[2]։ Աղիությունը 32,0-34,6‰ է[2], անձրևային եղանակին՝ 32-33 ‰, հատակի ջերմաստիճանը 3,5 °C։
Մակերևութային հոսանքները հարավային կամ արևմտյան են[2]։ Մակընթացությունները անկանոն կեսօրյա են, դրանց մեծությունը մինչև 2,3 մ է[2]։
Ներքին նստվածքները հիմնականում հրաբխային և գլոբիգերինային տիղմային գոյացություններ են[2]։ Ծովի արևմուտքում՝ ստորջրյա սարահարթ է՝ կորալային խութերով, Ֆլորես խորջրյա կենտրոնական իջվածքը։ Սեյսմիկ ակտիվ շրջան է։ Սանգեանգ կղզում (Սումբավա կղզու հյուսիսարևելյան ափի մոտ) է գտնվում Ապի-Սլաու հրաբուխը, որը Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է՝ 1949 մ բարձրությամբ։
Զարգացած է ձկնորսությունը, հայտնի են Բոնտինե (Սուլավեսի) և Սումբավա (Սումբավա) նավահանգիստները։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тихий океан / Ответственные редакторы В. Г. Корт, С. С. Сальников. — Наука, 1981. — 388 с. — (География Мирового океана).
- Залогин Б. С., Косарев А. Н. Моря. — М.: Мысль, 1999. — 400 с. — (Природа мира). — ISBN 5-244-00624-Х
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.britannica.com/place/Flores-Sea
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Флорес (море) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ А. П. Горкин Энциклопедия «География» (без иллюстраций). — ACT : Росмэн, 2008. — 1374 с. — ISBN 5353024435
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորես (ծով)» հոդվածին։ |
|